Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԵՐՄԻՆԵ ՍՈՒՐԻԿԻ ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 333 և թիվ 334 տեղեկանքները, հաշվի առնելով, որ Հերմինե Սուրիկի Դարչինյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «HONDA ELYSION 3.5» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 01SN909) 2019-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է յոթ հարյուր հիսունմեկ հազար վաթսունվեց ՀՀ դրամ, որից ապառք՝ հինգ հարյուր իննսունինը հազար ութ հարյուր քառասունչորս ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր քսաներկու ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Հերմինե Սուրիկի Դարչինյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել յոթ հարյուր հիսունմեկ հազար վաթսունվեց ՀՀ դրամ, որից ապառք՝ հինգ հարյուր իննսունինը հազար ութ հարյուր քառասունչորս ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր քսաներկու ՀՀ դրամ:
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Հերմինե Սուրիկի Դարչինյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`