Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարեն Սարգսյան ԱՁ-ի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին։

15.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 35-րդ հոդվածով, 169.16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, 275-283-րդ, 219.1-րդ և 305-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Փարաքար համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժովի 2023 թվականի օգոստոսի 9-ի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի արձանագրությունները. Որոշում եմ՝
1. Առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելու համար «ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԺՈՐԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նշանակել վարչական տուգանք՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամի չափով և առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպման և իրացման համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամի չափով։
2. «ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԺՈՐԱՅԻ» անհատ ձեռնարկատերը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Փարաքարի համայնքապետարանի 900325191030 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Փարաքար համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԺՈՐԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`