Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Կապանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
1․Նկարագրական մաս․

Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2023 թվականի օգոստոսի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վարչական վարույթ։

2․Պատճառաբանական մաս․

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․

• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 04․08․2023թ․ տեղեկանքների համաձայն՝ Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող TOYOTA ALTEZZA 2.0 մակնիշի, 37 PR 201 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 160 ձ.ուժ, 2000թ.) գույքահարկի գծով 2022 թվականի համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 5310 ՀՀ դրամ, որից ապառք` 4834 ՀՀ դրամ, տույժ` 476 ՀՀ դրամ, LEXUS IS 200 մակնիշի, 37 DS 991 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 155 ձ.ուժ, 1999թ.) գույքահարկի գծով 2022 թվականի համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 14143 ՀՀ դրամ, որից ապառք` 12876 ՀՀ դրամ, տույժ` 1267 ՀՀ դրամ, իսկ TOYOTA COROLLA մակնիշի, 35 AM 567 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 86 ձ.ուժ, 1981թ.) գույքահարկի գծով 2021-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 20148 ՀՀ դրամ, որից ապառք` 17200 ՀՀ դրամ, տույժ` 2948 ՀՀ դրամ:

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

Օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ փոխադրամիջոցները. 1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը. (․․․)»։

Օրենսգրքի 246-րդ հոդվածը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»։

Օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

Այսպիսով, Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող TOYOTA ALTEZZA 2.0 մակնիշի, 37 PR 201 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով 2022 թվականի համար գույքահարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը 04․08․2023թ․ դրությամբ կազմում է 5310 ՀՀ դրամ, որից ապառք` 4834 ՀՀ դրամ, տույժ` 476 ՀՀ դրամ, LEXUS IS 200 մակնիշի, 37 DS 991 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկի գծով 2022 թվականի համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները՝ 14143 ՀՀ դրամ, որից ապառք` 12876 ՀՀ դրամ, տույժ` 1267 ՀՀ դրամ և TOYOTA COROLLA մակնիշի, 35 AM 567 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկի գծով 2021-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները՝ 20148 ՀՀ դրամ, որից ապառք` 17200 ՀՀ դրամ, տույժ` 2948 ՀՀ դրամ:

3․Եզրափակիչ մաս․

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ Հարկային օրենսգրքի 12-րդ բաժնով, 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ

1. Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 5310 ՀՀ դրամ, որպես TOYOTA ALTEZZA 2.0 մակնիշի, 37 PR 201 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 4834 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 476 ՀՀ դրամ։

2․ Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 14143 ՀՀ դրամ, որպես LEXUS IS 200 մակնիշի, 37 DS 991 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 12876 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 1267 ՀՀ դրամ։

3․ Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 20148 ՀՀ դրամ, որպես TOYOTA COROLLA մակնիշի, 35 AM 567 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 17200 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 2948 ՀՀ դրամ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

5․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

6․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` Ք.Կապան ,Չարենցի1

Հեռ..` 0285240494

Էլ. փոստ`