Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ

05.10.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արարատի մարզ, Արարատի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի համայնքապետարանը 2023թ.նոյեմբերի3-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառք:
Աճուրդի է դրվում՝
1.Լոտ ծածկագիր 03-019-0237-0069 0.05829 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող Արմաշ գյուղում:Օտարման մեկնարկային գին է սահմանվել 20000 դրամ ,նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /

Հասցե` քաղաք Արարատ,Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`