Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

13.10.2023

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արարատի մարզ, Արարատի համայնքապետարան
Հողային օրենսգրքի 78-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի համայնքապետարանը 2023թ.նոյեմբերի 15-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքի ք.Արարատ Շահումյան 6/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0030-0021 կադաստրային ծածկագիրը կրող 0.07103 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի նպատակային օգտագործման /ավտոկայանատեղի/, կառուցապատման իրավունքով վարձակալության մրցույթ:
Հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին է սահմանվել 100000 ՀՀ դրամ, նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /

Հասցե` քաղաք Արարատ,Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`