Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 1045-Ա ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԱՐՏԱԿ ԼԱԵՐՏԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մաս, 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար՝ Արգիշտի Մեխակյանս ուսումնասիրելով՝ Արտակ Լաերտի Թադևոսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝
Խոյի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային մուտքերի ապահովման բաժնի կողմից 2023թվականի սեպտեմբերի 12.-ին տրված տեղեկանքը հավաստում է, որ Արտակ Լաերտի Թադևոսյանը (հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Աղավնատուն Ռ․Ավագյան 3-րդ նրբանցք 3տուն) հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով (2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրել է), «Հարկերի մասին» ՀՀ օրենքով (2018 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրել է) և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Արտակ Լաերտի Թադևոսյանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցվել է վարչական վարույթի հարուցման մասին՝ ծանուցումն ուղարկվել է /հիմք 2023թվականի սեպտեմբերի 20-ին թիվ 107 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արտակ Լաերտի Թադևոսյանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցելուց հետո վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հիմք ընդունելով գույքային հարկերի հաշվառման համակարգ հանդիսացող «Վեկտոր պլյուս» ծրագրից ձեռք բերված տվյալները՝ Արտակ Լաերտի Թադևոսյանը չի կատարել ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հարկային պարտավորությունները, որի հետևանքով 12․09․2023 թվականի դրությամբ գոյացել է 125446/ հարյուր քսանհինգ հազար չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, որից՝
1․ Հողի հարկի հարկային պարտավորություն ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղում գտնվող 04-0006-0002-0005/0․1014հա/ ծածկագրով տնամերձի և04-0006-0276-0006/0․098հա/ ծածկագրով խաղողի այգի ընդհանուր պարտքը կազմում է 125446/ հարյուր քսանհինգ հազար չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, որից՝ապառք՝ 83133 /ութսուներեք հազար հարյուր երեսուներեք / ՀՀ դրամ, տույժ՝ 42313/ քառասուներկու հազար երեք հարյուր տասներեք / ՀՀ դրամ մինչև 2020թ․ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար՝

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողիհարկիմասին» ՀՀօրենքի1-ինհոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացողհողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արտակ Լաերտի Թադևոսյանից հօգուտ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 125446/ հարյուր քսանհինգ հազար չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, որից՝ապառք՝ 83133 /ութսուներեք հազար հարյուր երեսուներեք / ՀՀ դրամ, տույժ՝ 42313/ քառասուներկու հազար երեք հարյուր տասներեք / ՀՀ դրամ մինչև 2020թ․ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար՝
2. Մինչև 2020 թվականը ներառյալ հողի հարկի հաշվարկված ապառքը և տույժերը վճարել Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի 900325158047 հաշվեհամարին։ Ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղ:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Խոյ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`