Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Էդիկ Յորդանյանի վերաբերյալ վարչական ծանուցագիր

19.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով

Հարգելի Է.Յորդանյան,

Տեղեկացվում է Ձեզ,որ անհրաժեշտ է Մեղրի համայնքի ղեկավարի կողմից 28 սեպտեմբերի 2022 թվականի տրված՝ ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք,Կոմիտասի փողոց 21/1 հասցեում բնակելի տան վերակառուցման շինարարական աշխատանքների համար 28 սեպտեմբերի 2022 թվականին տրված N17 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում ավարտել շինարարությունը:

Միաժամանակ տեղեկացվում է,որ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154.1-րդ հոդվածի համաձայն․

<<Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) մեկ տոկոսի չափով:

Տուգանքը նշանակելուց հետո` նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) տասը տոկոսի չափով>>:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 286 4 3500

Էլ. փոստ`