Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Կոտայքի մարզի «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ մեթոդիստի (ուսումնական գծով տնօրենի տեղակալ), հոգեբանի, երաժշտական ղեկավարի, ֆիզկուլտուրայի հրահանգչի, լոգոպեդի թափուր պաշտոնների համար

27.10.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրաման

ՀՀ Կոտայքի մարզի «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների համար՝ մեթոդիստի (ուսումնական գծով տնօրենի տեղակալ)` 1 դրույքով, հոգեբանի՝ 1 դրույքով, երաժշտական ղեկավարի՝ 1 դրույքով, ֆիզկուլտուրայի հրահանգչի՝ 1 դրույքով, լոգոպեդի՝ 1 դրույքով։
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2023 թվականի դեկտեմբերի 01-ին , ժամը 11։00-ին, Կոտայքի մարզ Ջրվեժ համայնք գյուղ Ջրվեժ 34-րդ փողոց թիվ 9 հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր ժամը 09։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am , www.kotayk.mtad.an և www.jrvezh.am կայքերում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու hամար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 022250510 հեռախոսահամարով:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010-684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`