Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Կապանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Ֆելիկս Նահապետի Սարգսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
1․ Նկարագրական մաս․

Ֆելիկս Նահապետի Սարգսյանը հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի՝ հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի և 34-րդ հոդվածի հիմքերով հարուցվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։

2․Պատճառաբանական մաս․

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․

• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 11․09․2023թ․ տեղեկանքի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով Ֆելիկս Նահապետի Սարգսյանին պատկանող անշարժ գույքի հարկի գծով 2018-2020թթ․ համար հաշվարկված պարտավորությունները կազմում են - (անջրդի վարելահող՝ 0,6715 հա)՝ 5081 ՀՀ դրամ, որից ապառք՝ 3902 ՀՀ դրամ, տույժ՝ 1179 ՀՀ դրամ, (ջրովի վարելահող՝ 0,1725 հա)՝ 1440 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1102 ՀՀ դրամ, տույժ՝ 338 ՀՀ դրամ, (ջրովի վարելահող՝ 0,7778 հա)՝ 5244 ՀՀ դրամ, որից ապառք՝ 4014 ՀՀ դրամ, տույժ՝ 1230 ՀՀ դրամ, (ջրովի վարելահող՝ 0,2011 հա)՝ 1680 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1286 ՀՀ դրամ, տույժ՝ 394 ՀՀ դրամ, (ջրովի վարելահող՝ 0,134 հա)՝ 905 ՀՀ դրամ, որից ապառք՝ 692 ՀՀ դրամ, տույժ՝ 213 ՀՀ դրամ, (տնամերձ հողամաս՝ 0,0424 հա)՝ 875 ՀՀ դրամ, որից ապառք՝ 670 ՀՀ դրամ, տույժ՝ 205 ՀՀ դրամ, (ջրովի վարելահող՝ 0,0887 հա)՝ 1831 ՀՀ դրամ, որից ապառք՝ 1402 ՀՀ դրամ, տույժ՝ 429 ՀՀ դրամ, (ջրովի վարելահող՝ 0,032 հա)՝ 661 ՀՀ դրամ, որից ապառք՝ 506 ՀՀ դրամ, տույժ՝ 155 ՀՀ դրամ, (ջրովի վարելահող՝ 0,3601 հա)՝ 3007 ՀՀ դրամ, որից ապառք՝ 2302 ՀՀ դրամ, տույժ՝ 705 ՀՀ դրամ, (տնամերձ հողամաս՝ 0,0388 հա)՝ 802 ՀՀ դրամ, որից ապառք՝ 614 ՀՀ դրամ, տույժ՝ 188 ՀՀ դրամ:

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ հողի հարկ վճարող են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները։

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:

Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Օրենքի 16-րդ համաձայն` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը նույն հոդվածով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ): Հողի հարկի գումարը վճարվում է` ա) համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե. բ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը խախտելու համար վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ։

Այսպիսով, Ֆելիկս Նահապետի Սարգսյանը՝ հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի՝ տնամերձ հողամասերի, անջրդի և ջրովի վարելահողերի, հարկի գծով 2018-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունները, ինչի հետևանքով անշարժ գույքի /հողի/ հարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է 21526 ՀՀ դրամ, որից ապառք՝ 16490 ՀՀ դրամ, տույժ՝ 5036ՀՀ դրամ։

3․ Եզրափակիչ մաս․

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող Հողի հարկի մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ՝

1. Ֆելիկս Նահապետի Սարգսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 21526 ՀՀ դրամ /ապառք՝ 16490 ՀՀ դրամ, տույժ՝ 5036 ՀՀ դրամ/, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի / տնամերձ հողամասերի, ջրովի և անջրդի վարելահողերի/ համար վճարման ենթակա հարկի գումար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` Ք.Կապան ,Չարենցի1

Հեռ..` 060720072

Էլ. փոստ`