Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԱՍՄ ՏՈՒՐ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ Տնօրեն` Արթուր Մակարյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

31.10.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-ին մասի

«ԱՍՄ ՏՈՒՐ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ
Տնօրեն` Արթուր Մակարյանին
հասցե՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի
Վազգեն Ա փող., 12 շենք, բն. 42
Արագածոտնի մարզ, Ապարան համայնք,
Ա. Տեր-Պողոսյան փող., 10 տուն


Վաղարշապատի համայնքապետարանի վարչական գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ` Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 4 շենքին կից գտնվող շինության /կրպակ/ վրա ապօրինի՝ առանց իրավահաստատող փաստաթղթերի «ԱՍՄ ՏՈՒՐ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ –ի /հասցե՝ Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Վազգեն Ա փող., 12 շենք, բն. 42, ՀՎՀՀ 04436215, պետ ռեգիստրի գրանցման համար՝ 99.110.1153414 / 2020-11-27/ կողմից արտաքին գովազդային վահանակ տեղադրելու կապակցությամբ:
Վաղարշապատ համայնքի տարածքում «Գովազդի մասին» ՀՀ օրենքի, Վաղարշապատ համայնքի ավագանու 28 ապրիլի 2023թ.-ի թիվ 33-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները խախտելու՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ.Մ.Մաշտոց փողոցի թիվ 4 շենքին կից գտնվող շինության /կրպակ/ վրա ապօրինի առանց գովազդ տեղադրելու թույլտվության արտաքին գովազդային վահանակ տեղադրելու և տեղական տուքը չվճարելու համար, Դուք տեղեկացվում եք վարչական վարույթի հարուցման վերաբերյալ, որի առնչությամբ կարղ եք ներկայացնել Ձեր բացատրությունները և/կամ միջնորդությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե … վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 7-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և/կամ միջոցներ չձեռնարկվեն գովազդային վահանակի տեղեդրման թույլտվության ստացման ուղղությամբ, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:

Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`