Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 06 նոյեմբերի 2023 թվականի N 833-Ա ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎՃԱՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2023 թվականի N 833-Ա

ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎՃԱՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

«ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չեն կատարվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային համայնքի և «ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2014 թվականի հունիսի 26-ին, 2014 թվականի հունիսի 11-ին, 2015 թվականի դեկտեմբերի 24-ին, 2016 թվականի հունվարի 29-ին, 2016 թվականի մարտի 02-ին, 2016 թվականի ապրիլի 15-ին, 2016 թվականի ապրիլի 27-ին կնքված՝ սերվիտուտի պայմանագրերով ստանձնած պատականությունները, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 15-ին, 2017 թվականի փետրվարի 10-ին կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերով ստանձնած պատականությունները, այն է՝ պայմանագրով սահմանված ժամկետում վճարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող ջրային նպատակային նշանակության հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք համայնքի տարածքում գտնվող ջրային նշանակության հողամասի տարեկան վճարը, ինչի կապակցությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ սերվիտուտի պայմանագրերով նախատեսված ժամկետներում չվճարված տարեկան վարձավճարների և վարձավճարի չվճարման համար նախատեսված տուգանքի գումարի գանձման և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերով նախատեսված ժամկետներում չվճարված տարեկան վճարների և վճարի չվճարման համար նախատեսված տույժի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային համայնքի և «ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2014 թվականի հունիսի 26-ին, 2014 թվականի հունիսի 11-ին, 2015 թվականի դեկտեմբերի 24-ին, 2016 թվականի հունվարի 29-ին, 2016 թվականի մարտի 02-ին, 2016 թվականի ապրիլի 15-ին, 2016 թվականի ապրիլի 27-ին կնքված՝ սերվիտուտի պայմանագրերի, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 15-ին, 2017 թվականի փետրվարի 10-ին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող ջրային նպատակային նշանակության հողամասը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք համայնքի տարածքում գտնվող ջրային նշանակության հողամասը վճարի դիմաց տրամադրվել է «ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որն էլ համաձայն պայմանագրերի՝ հանդիսանում է Կառուցապատող:

Նշված պայմանագրերով որպես Կառուցապատող հանդես եկող «ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, խախտելով պայմանագրերով իր ստանձնած պարտավորությունները, չի վճարել սերվիտուտի, կառուցապատման իրավունքի վճարները՝ ընդամենը 2789271 (երկու միլիոն յոթ հարյուր ութսունինը հազար երկու հարյուր յոթնասունմեկ) ՀՀ դրամ։

2023 թվականի սեպտեմբերի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հոկտեմբերի 16-ին, նոյեմբերի 03-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։ Վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

«ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պատշաճ ծանուցվել է վարչական վարույթի լսումների ժամանակի և վայրի մասին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:

Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի, գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն։

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Իսկ նույն օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։ Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ մասի՝ տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 40-րդ հոդվածի՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել է վարչական տույժը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

ՈՐՈՇՈԻՄ ԵՄ

1.«ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 2789271 (երկու միլիոն յոթ հարյուր ութսունինը հազար երկու հարյուր յոթնասունմեկ) ՀՀ դրամ, որպես սերվիտուտի վարձավճարների և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված տարեկան վճարների և վճարի չվճարման համար նախատեսված տույժի գումար։

2.Նշված գումարը ենթակա է վճարման Մեղրիի համայնքապետարանի 900305081508 հաշվեհամարին:

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`