Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 26.10.2023թ. որոշում թիվ 1886 Ա՝ Ժորժիկ Լևոնի Բաղումյանից հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

17.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 214/23 վարչական գործը՝ հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Ժորժիկ Լևոնի Բաղումյանը /հասցե՝ ՀՀ Արագածոտնի, Աշտարակ համայք, Մուղնի, անձնագիր՝ -------------------, տրված 22/08/2008 029-ի կողմից/, հանդիսանալով գույքահարկ, հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ-ում գործածվող գույքահարկի և հողի հարկի հարկով հարկվող օբյեկտների միասնական համակարգից /vector+ ծրագիր/ և անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի հարկի հաշվառման համակարգից /VXSOFT ծրագիր/ ստացված տեղեկանքների և Վաղարշապատի համայնքապետարանի 27.09.2023 թվականի թիվ 5436 գրության հիման վրա, 2023 թվականի սեպտեմբերի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Ժորժիկ Լևոնի Բաղումյանին ծանուցում ուղարկվել է /հիմք 27.09.2023 թ. թիվ 5436 ծանուցում/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ժորժիկ Լևոնի Բաղումյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո /հիմք՝ ALO111451268AM փոստային ծանուցում/, առաջարկ չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն գույքահարկով հարկվող օյբեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների վերաբերյալ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հարկային (տարածքային) տեսչության ՀՀ ԿԱ ԱԳԿՊ-ի աշխատակազմի ամփոփ ցուցակից և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի աշխատակազմի հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակից քաղվածքների՝ Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող անշարժ գույքերը հանդիսանում են Ժորժիկ Լևոնի Բաղումյանի սեփականությունը և «Գույքահարկի մասին» ու «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինս չի կատարել գույքահարկ, հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում, Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող 1 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0108-0010/ հողի հարկի գծով 194 923 /հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 120 938 /հարյուր քսան հազար ինը հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ 2010-2020թթ. ապառքի գումար և 73 985 /յոթանասուներեք հազար ինը հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ 2010-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում, Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող 0,9 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0108-0009/ հողի հարկի գծով 237 254 /երկու հարյուր երեսունյոթ հազար երկու հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 154 311 /հարյուր հիսունչորս հազար երեք հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ 2011-2020թթ. ապառքի գումար և 82 943 /ութսուներկու հազար ինը հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ 2009-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
3) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում, Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող 1 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0308-0001/ հողի հարկի գծով 242 014 /երկու հարյուր քառասուներկու հազար տասնչորս/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 155 295 /հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ 2010-2020թթ. ապառքի գումար և 86 719 /ութսունվեց հազար յոթ հարյուր տասնինը/ ՀՀ դրամ 2010-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
4) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում, Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող 0,5 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0308-0002/ հողի հարկի գծով 125 576 /հարյուր քսանհինգ հազար հինգ հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 82 215 /ութսուներկու հազար երկու հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ 2010-2020թթ. ապառքի գումար և 43 361 /քառասուներեք հազար երեք հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ 2010-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
5) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում, Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող 0,48 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0308-0011/ հողի հարկի գծով 120 560 /հարյուր քսան հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 78 930 /յոթանասունութ հազար ինը հարյուր երեսուն/ ՀՀ դրամ 2010-2020թթ. ապառքի գումար և 41 630 /քառասունմեկ հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամ 2010-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
6) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում, Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող 0,45 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0308-0004/ հողի հարկի գծով 73 386 /յոթանասուներեք հազար երեք հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 43 159 /քառասուներեք հազար հարյուր հիսունինը/ ՀՀ դրամ 2013-2020թթ. ապառքի գումար և 30 227 /երեսուն հազար երկու հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ 2010-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
7) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում, Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող 0,5 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0406-0007/ հողի հարկի գծով 132 029 /հարյուր երեսուներկու հազար քսանինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 81 123 /ութսունմեկ հազար հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ 2013-2020թթ. ապառքի գումար և 50 906 /հիսուն հազար ինը հարյուր վեց/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
8) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում, Զվարթնոց ԳԿՏ-ում գտնվող 1,19 հա մակերեսով /կորիզավոր/ հողի հարկի գծով 250 748 /երկու հարյուր հիսուն հազար յոթ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 176 070 /հարյուր յոթանասունվեց հազար յոթանասուն/ ՀՀ դրամ 2015-2020թթ. ապառքի գումար և 74 678 /յոթանասունչորս հազար վեց հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ 2015-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
9) ք.Էջմիածին, Զվարթնոց թաղամասում գտնվող 0,84 հա մակերեսով ոչ գյուղ. նշանակության /կադաստրային ծածկագիր` 04-002-0306-0003/ հողի հարկի գծով 1 016 686 /մեկ միլիոն տասնվեց հազար վեց հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 682 084 /վեց հարյուր ութսուներկու հազար ութսունչորս/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքի գումար և 334 602 /երեք հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր երկու/ ՀՀ դրամ 2008-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
10) ք. Էջմիածին, Պետտկարանում գտնվող անշարժ գույքի /կադաստրային ծածկագիր՝ 04-002-0306-0003-001/ գույքահարկի գծով 1 489 823 /մեկ միլիոն չորս հարյուր ութսունինը հազար ութ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 983 075 /ինը հարյուր ութսուներեք հազար յոթանասունհինգ/ ՀՀ դրամ 2013-2020թթ. ապառքի գումար և 506 748 /հինգ հարյուր վեց հազար յոթ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ 2009-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
11) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,48 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 002-0308-0011/ անշարժ գույքի հարկի գծով 20 771 /քսան հազար յոթ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 17 540 /տասնյոթ հազար հինգ հարյուր քառասուն / ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 3 231 /երեք հազար երկու հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
12) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,5 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 002-0406-0002/ անշարժ գույքի հարկի գծով 31 832 /երեսունմեկ հազար ութ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 26 880 /քսանվեց հազար ութ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 4 952 /չորս հազար ինը հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
13) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող /կադաստրային ծածկագիր` 04-002-0306-0003/ անշարժ գույքի հարկի գծով 305 737 /երեք հարյուր հինգ հազար յոթ հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 259 635 /երկու հարյուր հիսունինը հազար վեց հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 46 102 /քառասունվեց հազար հարյուր երկու/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
14) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,45 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 002-0308-0004/ անշարժ գույքի հարկի գծով 19 473 /տասնինը հազար չորս հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 16 444 /տասնվեց հազար չորս հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 3 029 /երեք հազար քսանինը/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
15) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,5 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 002-0308-0002/ անշարժ գույքի հարկի գծով 21 636 /քսանմեկ հազար վեց հարյուր երեսունվեց/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 18 270 /տասնութ հազար երկու հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 3 366 /երեք հազար երեք հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
16) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,9 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0308-0009/ անշարժ գույքի հարկի գծով 38 943 /երեսունութ հազար ինը հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 32 886 /երեսուներկու հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 6 057 /վեց հազար հիսունյոթ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
17) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0308-0001/ անշարժ գույքի հարկի գծով 43 271 /քառասուներեք հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 36 540 /երեսունվեց հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 6 731 /վեց հազար յոթ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
18) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,188 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0406-0006/ անշարժ գույքի հարկի գծով 8 135 /ութ հազար հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 6 870 /վեց հազար ութ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 1 265 /հազար երկու հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
19) Վաղարշապատ, Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող 1 հա մակերեսով ջրովի վարելահողի /կադաստրային ծածկագիր` 04-002-0000-0000/ անշարժ գույքի հարկի գծով 43 271 /քառասուներեք հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 36 540 /երեսունվեց հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքի գումար և 6 731 /վեց հազար յոթ հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ 2021-2022թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են` տեղական հարկեր, որոնց տեսակներն են`անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը:
Օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ գլխով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք…
Օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները (հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները…
Օրենսգրքի 226-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններ իրականացնում են հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը:
Օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը:
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Վաղարշապատ համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 224-րդ-227-րդ, 236-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-2-րդ և 16-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ժորժիկ Լևոնի Բաղումյանից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 4 416 068 /չորս միլիոն չորս հարյուր տասնվեց հազար վաթսունութ/ ՀՀ դրամ որպես ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Վաղարշապատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`