Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 03․11․2023-ի «Վոսկեհատ Քոչարյանին,Սերգեյ Քոչարյանին,Սյուզաննա Քոչարյանին, Նորիկ Քոչարյանին և Գոհար Քոչարյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 1125-Ա որոշում

20.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացիներ Վոսկեհատ Քոչարյանը,Սերգեյ Քոչարյանը, Սյուզաննա Քոչարյանը, Նորիկ Քոչարյանը և Գոհար Քոչարյանը հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-074-0229-0155,06-074-0219-0074 և 06-074-0229-0058 ծածկագրերով, 2․2 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Վոսկեհատ Քոչարյանի,Սերգեյ Քոչարյանի, Սյուզաննա Քոչարյանի, Նորիկ Քոչարյանի և Գոհար Քոչարյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 129․376 ( հարյուր քսանինը հազար երեք հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ,որից 87․999 (ութսունյոթ հազար ինը հարյուր իննսունինը) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 41․377 (քառասունմեկ հազար երեք հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար կազմում է 34․879 (երեսունչորս հազար ութ հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ,որից 29․052 (քսանինը հազար հիսուներկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 5․827 (հինգ հազար ութ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

2023 թվականի հոկտեմբերի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 03-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացիներ Վոսկեհատ Քոչարյանը,Սերգեյ Քոչարյանը, Սյուզաննա Քոչարյանը, Նորիկ Քոչարյանը և Գոհար Քոչարյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 30․10․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացիներ Վոսկեհատ Քոչարյանի,Սերգեյ Քոչարյանի, Սյուզաննա Քոչարյանի, Նորիկ Քոչարյանի և Գոհար Քոչարյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Քաղաքացի Վոսկեհատ Քոչարյանից,Սերգեյ Քոչարյանից, Սյուզաննա Քոչարյանից, Նորիկ Քոչարյանից և Գոհար Քոչարյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 164․255 (հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ․

129․376 ( հարյուր քսանինը հազար երեք հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ՝ որպես 06-074-0229-0155,06-074-0219-0074 և 06-074-0229-0058 ծածկագրերով, 2․2 հա ընդհանուր մակերեսով հողամասերի հողի հարկ,որից 87․999 (ութսունյոթ հազար ինը հարյուր իննսունինը) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 41․377 (քառասունմեկ հազար երեք հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

34․879 (երեսունչորս հազար ութ հարյուր յոթանասունինը)ՀՀ դրամ՝ որ պես անշարժ գույքի հարկ,որից 29․052 (քսանինը հազար հիսուներկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 5․827 (հինգ հազար ութ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ՝ սկսած 20․10․2023 օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275082031 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002005 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`