Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ - ՎԱՃԱՌՔ

20.11.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզ Արարատի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի համայնքապետարանը 2023թ. դեկտեմբերի 18-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքի Երասխ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք: Աճուրդի է դրվում.
1.Լոտ ծածկագիր 03-042-0041-0025 0.12037 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
2.Լոտ ծածկագիր 03-042-0041-0024 0.12306 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
Հողատարածքների օտարման մեկնարկային գին է սահմանվել 350 ՀՀ դրամ 1քմ-ի համար, նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /

Հասցե` ք․ Արարատ Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`