Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 17 հոկտեմբերի 2023 թվականի N 747-Ա ՎԱՐՈՍ ՍԱՐՈՅԻ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2023 թվականի N 747-Ա

ՎԱՐՈՍ ՍԱՐՈՅԻ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի օգոստոսի 31-ին հայտնաբերվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ Լեհվազ-Վարդանիձոր ճանապարհահատվածի ձախ կողմի «Սիմոն» կոչվող հուշաղբյուրի հարակից տարածքի ավտոկայանատեղիում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ․Անդրանիկ փողոցի թիվ 32/42 հասցեի բնակիչ Վարոս Սարոյի Ղարախանյանի կողմից իրականացվում է դիզելային վառելիքի մանրածախ առևտուր։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 31․08․2023 թվականի արձանագրության համաձայն՝ իրավախախտումը կատարվել է ԱՁ Վարոս Ղարախանյանի (ՀՎՀՀ 78695052, հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ գյուղ Վարդանիձոր մայրուղի 421-4) կողմից։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Վարչական իրավախախտման գործով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հոկտեմբերի 13-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Վարոս Սարոյի Ղարախանյանը (հիմք՝ 20․09․2023 թվականի փոստային անդորրագիր AL0111348807AM), ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։ Վարոս Սարոյի Ղարախանյանը 28․09․2023 թվականի լիազորագրով լիազորել է քաղաքացի Նարեկ Սամվելի Ավետիսյանին (անձնագիր՝ AS0351436, տրված՝ 07․09․2018 թվականին, 045-ի կողմից) հանդես գալու ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմնում, անել հայտարարություններ, ներկայացնել դիմումներ, ստորագրել, ստանալ փաստաթղթեր, մասնակցել վարչական վարույթներին (լսումներին), ինչպես նաև կատարել այլ անհրաժեշտ գործողություններ կապված սույն լիազորությունների իրականացման հետ։

Նարեկ Սամվելի Ավետիսյանը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում, գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն 31 օգոստոսի 2023 թվականի կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության, տեղազննության արձանագրության, լուսանկարների՝ Վարոս Սարոյի Ղարախանյանը ՀՀ Սյունիքի մարզ գյուղ Վարդանիձոր հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացնում է դիզելային վառելիքի մանրածախ վաճառք։

Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ղեկավարի 31․08․2023 թվականի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության, ինչպես նաև լուսանկարները:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական և (կամ) հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի տալիս է հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի և սեղմված բնական գազի մանրածախ առևտրի կետ հասկացությունը, իսկ նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ առևտտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, «Վարչական իրավախախտումներ վերաբերյալ» օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 4-րդ մասով,, 275-283-րդ, 219․1 –րդ և 305-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 17-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) ենթակետով, 34-րդ հոդվածով, 58-60-րդ հոդվածներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վարոս Սարոյի Ղարախանյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 300000 ՀՀ դրամ (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` որպես առանց թույլտվության դիզելային վառելիքի մանրածախ վաճառք իրականացնելու համար։

2.Վարոս Սարոյի Ղարախանյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը վճարել ՀՀ ֆինանսների նախարարության Մեղրի համայնքի 900305081276 հաշվեհամարին:

3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ երկամսյա ժամկետում:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարոս Սարոյի Ղարախանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`