Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Կապանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59, 53-61-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Հենրիկ Լալազարի Թադևոսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի

1․Նկարագրական մաս․

Հենրիկ Լալազարի Թադևոսյանը հանդիսանալով տեղական հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել հարկ վճարելու իր պարտականությունը, ինչի հետևանքով 2023 թվականի հոկտեմբերի 10-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է փոխադրամիջոցի գույքահարկի և անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։

2․Պատճառաբանական մաս․

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․

• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 05.10.2023թ. տեղեկանքների համաձայն՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բեխ թաղամաս Խութին Արտ Ա/Ը թաղամաս հասցեում գտնվող և սեփականության իրավունքով Հենրիկ Լալազարի Թադևոսյանին պատկանող անշարժ գույքի (ՈՉ Գ/Ն, բնակելի կառուցապատման հող 0․0602 հա,կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0722-0000) հարկի գծով 2013-2022թթ․ համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 19955 ՀՀ դրամ, որից ապառք՝ 14760 ՀՀ դրամ, տույժ՝ 5195 ՀՀ դրամ։

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար (․․․) համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում (․․․) ֆիզիկական անձինք, (․․․)։

Օրենսգրքի 227-րդ հոդվածը սահմանում է․ «1. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները: 2. Սույն բաժնի կիրառության իմաստով, հողամասերը` ըստ նպատակային և գործառնական նշանակության, սահմանվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները (․․․)»։

Օրենսգրքի 231-րդ հոդվածը սահմանում է․ «1. Անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2. Անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․)»։

Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (․․․) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ (․․․) 1) ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ. (․․․)։

Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

Այսպիսով, Հենրիկ Լալազարի Թադևոսյանը օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բեխ թաղամաս Խութին Արտ Ա/Ը թաղամաս հասցեում գտնվող անշարժ գույքի (ՈՉ Գ/Ն, բնակելի կառուցապատման հող 0․0602 հա,կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0722-0000) հարկը, ինչի հետևանքով 2013-2022 թվականների համար գույքահարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը 05․10․2023թ․ դրությամբ կազմում է 19955 ՀՀ դրամ, ապառք՝ 14760 ՀՀ դրամ, տույժ՝ 5195 ՀՀ դրամ։



3․Եզրափակիչ մաս․

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ Հարկային օրենսգրքի 11-րդ բաժնով, 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ

1. Հենրիկ Լալազարի Թադևոսյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 19955 ՀՀ դրամ, որից /ապառք՝ 14760 ՀՀ դրամ, տույժ՝ 5195 ՀՀ դրամ/, որպես Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բեխ թաղամաս Խութին Արտ Ա/Ը թաղամաս հասցեում գտնվող և սեփականության իրավունքով նրան պատկանող անշարժ գույքի համար վճարման ենթակա հարկի գումար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

4․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

5․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` Ք.Կապան ,Չարենցի1

Հեռ..` 060720072

Էլ. փոստ`