Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՇՈՏ ԳԱՐԵԳԻՆԻ ԿՈՒՋՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի զեկուցագիրը՝ Աշոտ Գարեգինի Կուջոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ BMW 328 XI մակնիշի, 93AC003 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2019-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 198 707 ( մեկ հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 165 468 (մեկ հարյուր վաթսունհինգ հազար չորս հարյուր վաթսունութ) դրամ ապառք, 33 239 (երեսուներեք հազար երկու հարյուր երեսունինը) դրամ տույժ, որոշում եմ.

1․Աշոտ Գարեգինի Կուջոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 16։40-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Աշոտ Գարեգինի Կուջոյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`