Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի զեկուցագիրը՝ Արա Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ձորաղբյուր գյուղի, Նորապսակների թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 13,15,17,18 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0317-0375, 07-042-0317-0378, 07-042-0371-0376, 07-042-0422-0001, 07-042-0422-0002, 07-042-0422-0003) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2023 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 106 697 (մեկ հարյուր վեց հազար վեց հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 83 943 (ութսուներեք հազար ինը հարյուր քառասուներեք) դրամ ապառք, 22 754 (քսաներկու հազար յոթ հարյուր հիսունչորս) դրամ տույժ, որոշում եմ.

1. Արա Խաչատուրի Պետրոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 17։20-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արա Խաչատուրի Պետրոսյանին:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`