Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԱՆՎԵԼ ՎԵԼԻԽԱՆԻ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի զեկուցագիրը՝ Մանվել Վելիխանի Գինոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ VAZ 2121 մակնիշի, 09UU143 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2017-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 70 604 ( յոթանասուն հազար վեց հարյուր չորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 55 903 (հիսունհինգ հազար ինը հարյուր երեք) դրամ ապառք, 14 701 (տասնչորս հազար յոթ հարյուր մեկ) դրամ տույժ, որոշում եմ.

1․Մանվել Վելիխանի Գինոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 16։30-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել ․Մանվել Վելիխանի Գինոսյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`