Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԵՂԱՄ ՏՈՆՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի հոդված 34, 60,59

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, Գեղամ Տոնոյանը /ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Մասիս կյն․, 2 թաղ․, 1 փող․, 154 տ./ 04.10.2023թ․-ին ստացել է համայնքի ղեկավարի 27.09.2023թ. N 6507 ծանուցումն ու 25.09.2023 թվականի դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել և ,,Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի,, առաջարկը /11.12.2023թ. արձանագրություն N274/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Գեղամ Սերյոժայի Տոնոյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Mitsubishi Grandis 2.4, պ/հ` 35TU250/ 2021-2022թթ. համար՝ 78.883 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 64.500 ՀՀ դրամ, տույժը՝ 14.383 ՀՀդրամ 900435101028 հաշվեհամարին և 2015-2020թթ. համար՝ 132.374 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 96.750 ՀՀ դրամ, տույժը՝ 35.624 ՀՀդրամ 900435101028 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`