Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎՈԼՈԴՅԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՍԱՆԴՐՈՍՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 28-ի տեղեկանքները, հաշվի առնելով, որ Վոլոդյա Սերյոժայի Սանդրոսյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «VOLKSWAGEN GOLF 1.8» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 10SS260) 2016-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է վաթսուներկու հազար չորս հարյուր իննսունմեկ ՀՀ դրամ, որից ապառք՝ քառասունյոթ հազար չորս հարյուր իննսուն ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` տասնհինգ հազար մեկ ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Վոլոդյա Սերյոժայի Սանդրոսյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել վաթսուներկու հազար չորս հարյուր իննսունմեկ ՀՀ դրամ, որից ապառք՝ քառասունյոթ հազար չորս հարյուր իննսուն ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` տասնհինգ հազար մեկ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Վոլոդյա Սերյոժայի Սանդրոսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`