Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 20 դեկտեմբերի 2023 թվականի N 973-Ա ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐՏԻՐՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 59 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2023 թվականի N 973-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԱՐՏԻՐՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Անհատ ձեռնարկատեր Մարտիրոս Ավետիսյանը, հանդիսանալով աղբահանության վճար վճարող սուբյեկտ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել աղբահանության վճար վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 06-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` աղբահանության վճարի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 30․11․2023 թվականին տրված աղբահանման վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային քարտի՝ անհատ ձեռնարկատեր Մարտիրոս Ավետիսյանի կողմից աղբահանության վճարի գծով պարտավորությունը չեն կատարվել և այն կազմում է ընդհանուր 30734 (երեսուն հազար յոթ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ:

2023 թվականի դեկտեմբերի 06-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 19-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է անհատ ձեռնարկատեր Մարտիրոս Ավետիսյանը (հիմք՝ 09․12․2023թ. փոստային անդորրագիր AL0115707033AM), ինչպես նաև վարչական. վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված աղբահանության վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության՝ անհատ ձեռնարկատեր Մարտիրոս Ավետիսյանի կողմից կատարվել է վճարում։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով, 3-րդ մասով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Անհատ ձեռնարկատեր Մարտիրոս Ավետիսյանի նկատմամբ 2023 թվականի դեկտեմբերի 06-ին հարուցված վարչական վարույթը կարճել:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը։

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`