Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 19.12.2023Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 2230Ա՝ ՌՈՒԴԻԿ ԿԱՌԼՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդված

ՌՈՒԴԻԿ ԿԱՌԼՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՈՉ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 101/23 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի 15Բ հասցեին կից Ռուդիկ Կառլոսի Հարությունյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ, պարզեց, որ
Ռուդիկ Կառլոսի Հարությունյան անհատ ձեռնարկատերը (հասցե՝ ք.Էջմիածին, Հայոց Բանակ փող. թիվ 23Ա տուն, անձնագիր՝ AU0539688, տրված 08.12.2021 թ-ին 057-ի կողմից, ն/ք՝ 011391885, ՀՎՀՀ 49796122), Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի 15Բ հասցեին կից գտնվող տարածքում/մայթ/, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ ոչ սահմանված տեղում իրականացրել է առևտուր, ինչի կապակցությամբ Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ՝ Ա.Ոսկանյանի 14.11.2023թ.-ի թիվ 46-4/15-7575 գրության և կից նյութերի /համայնքապետարան մուտքագրվել է 24.11.2023թ./ հիման վրա 2023 թվականի նոյեմբերի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում լսումներ իրականացնող հանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում, որի անցկացման վայրի և ժամանակի մասին Ռուդիկ Կառլոսի Հարությունյան անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել լսմանը:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1 Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ՝ Ա.Ոսկանյանի 14.11.2023թ.-ի թիվ 46-4/15-7575 գրությունը և կից նյութերը:
2. Հանձնաժողովի 15.12.2023թ. թիվ 101/23 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Ռուդիկ Կառլոսի Հարությունյան անհատ ձեռնարկատռրը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի 15Բ հասցեին կից գտնվող տարածքում, մայթի վրա իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 15-ին հրավիրվել է լսում:
Ռուդիկ Կառլոսի Հարությունյան անհատ ձեռնարկատերը չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով 2023 թվականի դեկտեմբերի 15-ին համայնքապետարանում հրավիրված վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, ավտոտրանսպորտային միջոցների շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:
Տվյալ դեպքում` Ռուդիկ Կառլոսի Հարությունյան անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի 15Բ հասցեին կից մայթի վրա իրականացրել է առևտուր, դրա համար ոչ սահմանված տեղում՝ չվերացնելով իրավախախտման դրա հետևանքները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ և 162-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ռուդիկ Կառլոսի Հարությունյան անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու համար՝ 70 000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամի չափով :
2.Նախազգուշացնել . Ռուդիկ Կառլոսի Հարությունյան անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`