Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 դեկտեմբերի 2023 թվականի N 986-Ա ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՌՈՒԲԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29,1 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2023 թվականի N 986-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՌՈՒԲԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Անհատ ձեռնարկատեր Ռուբեն Անդրեասյանը, հանդիսանալով աղբահանության վճար վճարող սուբյեկտ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել աղբահանության վճար վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` աղբահանության վճարի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 30․11․2023 թվականին տրված աղբահանման վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային քարտի՝ անհատ ձեռնարկատեր Ռուբեն Անդրեասյանի կողմից աղբահանության վճարի գծով պարտավորությունը չեն կատարվել և այն կազմում է ընդհանուր 56077 (հիսունվեց հազար յոթանասունյոթ) ՀՀ դրամ:

2023 թվականի դեկտեմբերի 07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 21-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է անհատ ձեռնարկատեր Ռուբեն Անդրեասյանը և չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Անհատ ձեռնարկատեր Ռուբեն Անդրեասյանը ծրարը հետ է վերադարձվել «Մերժված» նշումով, ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Ռուբեն Անդրեասյանը չի կատարել աղբահանության գծով իր պարտավորությունը, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 21-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Անհատ ձեռնարկատեր Ռուբեն Անդրեասյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 56077 (հիսունվեց հազար յոթանասունյոթ) ՀՀ դրամ, որից 46196 (քառասունվեց հազար հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 9881 (ինը հազար ութ հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2․ Նշված գումարը ենթակա է վճարման Մեղրիի համայնքապետարանի 900305000938 հաշվեհամարին։

3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը։

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`