Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Մեղրու տարածքային սպառողական կոոպերատիվ» տնօրեն Արթուր Մարտիրոսյանին վարչական վարույթին հրավիրելու մասին

27.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29,1 հոդված

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի «Մեղրու տարածքային սպառողական կոոպերատիվ» տնօրեն Արթուր Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ նախատեսված ժամկետներում հարկի տարեկան վճարը և աշխատած տույժերը չվճարելու փաստի առթիվ։

Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024 թվականի փետրվարի 01-ին, ժամը՝ 12։00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք՝ որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժին, հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի փողոց 2, 4-րդ հարկ, թիվ 11 սենյակ։

Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեններով), իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով։ Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում։

Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար։

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`