Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՁ Թամարա Սահակյանին վարչական վարույթին հրավիրելու մասին

27.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29,1 հոդված

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի ԱՁ Թամարա Սահակյան

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Մեղրի համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից աղբահանության վճարի պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումարի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով։

Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024 թվականի հունվարի 30-ին, ժամը՝ 17։00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք՝ որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժին, հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի փողոց 2, 4-րդ հարկ, թիվ 11 սենյակ։ Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով), իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով։ Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում։

Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարումները մինչև վարույթի լսումները կարող եք կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության 900305000938 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`