Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի հոդված 59

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սիմոն Աղվանի Մանուկյանը /ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 6 փող․, 24 տ./ 02.12.2023թ. ստացել է համայնքի ղեկավարի 24.11.2023թ. N 8035 ծանուցումն ու 21.11.2023թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /05.01.2024թ. արձանագրություն N6/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Սիմոն Մանուկյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ծածկագիր՝ 03-003-0054-0033/ 2021-2023թթ. համար՝ 13.337 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 11.700 ՀՀ դրամ, տույժը՝ 1.637 ՀՀդրամ 900435003778 հաշվեհամարին, հողի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-0054-033/ 2016-2020թթ. համար՝ 22.651 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 17.323 ՀՀ դրամ, տույժը՝ 5.328 ՀՀդրամ 900435101101 հաշվեհամարին, գույքահարկի /կադ․ ծածկագիր՝ 03-003-054-033/ 2018-2020թթ. համար՝ 3.700 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 2.706 ՀՀ դրամ, տույժը՝ 994 ՀՀդրամ 900435101549 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ GAZ 311000, պ/հ՝34 PD041/ 2021-2023թթ. համար՝ 34.660 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 30.000 ՀՀ դրամ, տույժը՝ 4.660 ՀՀդրամ 900435101028 հաշվեհամարին և 2014-2020թթ. համար՝ 93.919 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 65.833 ՀՀ դրամ, տույժը՝ 28.086 ՀՀդրամ 900435101028 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02343040

Էլ. փոստ`