Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի հոդված 59

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նոննա Ալիկի Սարգսյանի /ՀՀ, ք.Երևան, Փափազյան փող․, 27 շ․, 42 բն./ վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /08.01.2024թ. արձանագրություն N8/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Նոննա Սարգսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-003-0136-0011/ 2021-2023թ. համար՝ 156.711 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 137.374 ՀՀ դրամ, տույժը՝ 19.337 ՀՀդրամ 900435003778 հաշվեհամարին, գույքահարկի 2020թ. համար՝ 128.624 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 99.554 ՀՀ դրամ, տույժը՝ 29.070 ՀՀ դրամ 900435101549 հաշվեհամարին և հողի հարկի 2020թ. համար՝ 2.489 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 1.924 ՀՀ դրամ, տույժը՝ 565 ՀՀ դրամ 900435101101 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02343040

Էլ. փոստ`