Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի հոդված 59

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վաչագան Սողոմոնյանին /ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 6 փող․, նրբ․, 25 տ./ ուղարկվել է համայնքի ղեկավարի 24.11.2023թ. N 8039 ծանուցումն ու 21.11.2023թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «անհայտ» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /10.01.2024թ. արձանագրություն N11/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Վաչագան Սողոմոնյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-003-0296-0008/ 2021-2023թ. համար՝ 820.988 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 719.322 ՀՀ դրամ, տույժը՝ 101.666 ՀՀ դրամ, գույքահարկի /կադ. ծածկագիր՝ 03-003-296-099/ 2008-2020թ. համար՝ 5.303.459 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 3.358.875 ՀՀ դրամ, տույժը՝ 1.944.584 ՀՀ դրամ և հողի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-003-296-099/ 2008-2020թ. համար՝ 1.594.687 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 1.016.406 ՀՀ դրամ, տույժը՝ 578.281 ՀՀ դրամ։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02343040

Էլ. փոստ`