Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՔՆԱՐԻԿ ՆՈՐԻԿԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ, ԳՅՈՒԼՆԱՐԱ ՎԱՐԴԳԵՍԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ, ՆՈՐԻԿ ՕՆԻԿԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ, ՕՖԻԿ ՆՈՐԻԿԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ Գ․ ԳԵՂԱԿԵՐՏ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆ 18 Տ․ ԾԱՆՈՒՑՈՒՄ N3 ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտուման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Գեղակերտ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտավորությունները՝ 2008-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինջև 2020 թվականը կազմում են՝ 247910 /երկու հարյուր քառասունյոթ հազար ինը հարյուր տաս/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 162512/հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր տասներկու/ ՀՀ դրամ, տույժ՝ 85398 / ութանասունհինգ հազար երեք հարյուր իննսունութ/ ՀՀ դրամ և 2021-2023թվականը ներառյալ՝ 19566/ տասնինը հազար հինգ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 19166/ տասնինը հազար հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, տույժ՝ 400/ չորս հարյուր/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 267476/ երկու հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`