ԺԵՆՅԱ ՄԱՄԻԿՈՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29.01.2024
Ղեկավարվելով ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից 04.12.2023թ-ին կազմված թիվ 11 արձանագրությունը, Ժենյա Մամիկոնի Հայրապետյանի կողմից Մասիս համայնք, գ․Այնթապ Երևան-Արտաշատ խճուղի թիվ 12/4 հասցեի դիմացի հատվածում ոչ սահմանված տեղում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու համար․ որոշում եմ՝
1.Ժենյա Մամիկոնի Հայրապետյանի/ ծնված՝ 19.03.1964թ.-ին, հասցե՝ Մասիս համայնք գ․Նոր-Խարբերդ 25-րդ փողոց թիվ 39/1 տուն / նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով՝ 70.000/ յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:
2.Տուգանքը վճարել Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:
3.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:
4.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4
Հեռ..` 023643040
Էլ. փոստ`