Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռի մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 20․12․2023-ի «Վլադիմիր Դավոյանին և Ժասմինա Դավոյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 1311-Ա որոշում

30.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Վլադիմիր Դավոյանը և Ժասմինա Դավոյանը, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 07-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ անշարժ գույքի հարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-081-0114-0078,06-081-0101-0006,06-081-0114-0080,06-081-0101-0035,06-081-0113-0012 և 06-081-0012-0006 կադասրային ծածկագրերով, 3․842 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Վլադիմիր Դավոյանի և Ժասմինա Դավոյանի սեփականությունը, ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :

Նշված անշարժ գույքերի հարկը 2021-2023 թվականների համար կազմում է 59․906 (հիսունինը հազար ինը հարյուր վեց) ՀՀ դրամ,որից 52․193 (հիսուներկու հազար հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 7․713 ( յոթ հազար յոթ հարյուր տասներեք) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

2023 թվականի դեկտեմբերի 07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 20-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել Վլադիմիր Դավոյանը և Ժասմինա Դավոյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 14․12․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Վլադիմիր Դավոյանի և Ժասմինա Դավոյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Վլադիմիր Դավոյանից և Ժասմինա Դավոյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 59․906 (հիսունինը հազար ինը հարյուր վեց) ՀՀ դրամ՝ որպես 06-081-0114-0078,06-081-0101-0006,06-081-0114-0080,06-081-0101-0035,06-081-0113-0012 և 06-081-0012-0006 կադասրային ծածկագրերով, 3․842 հա մակերեսով անշարժ գույքի հարկի պարտքի գումար, որից 52․193 (հիսուներկու հազար հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 7․713 ( յոթ հազար յոթ հարյուր տասներեք) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ՝սկսած 07․12․2023 օրվան հաջորդող օրվանից միմչև պարտավորության փաստացի կատարման օրը։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Անշարժպետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275082031 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002005 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`