Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռի մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 19․12․2023-ի « Եղսան Մխոյանին, Վահրամ Մխոյանին և Երանուհի Մխոյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնեու մասին գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 1301-Ա որոշում

30.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Սուրեն Քոչարյանը,Մարինե Քոչարյանը,Լիանա Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լիլիթ Քոչարյանը և Իրինա Քոչարյանը, հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 05-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-074-0054-0018,06-074-0219-0091,06-074-0229-003,06-074-0223-0213 կադասրային ծածկագրերով, 2․09 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Սուրեն Քոչարյանի,Մարինե Քոչարյանի,Լիանա Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լիլիթ Քոչարյանի և Իրինա Քոչարյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 178․959 ( հարյուր յոթանասունութ հազար ինը հարյուր հիսունինը ) ՀՀ դրամ,որից 104․403 ( հարյուր չորս հազար չորս հարյուր երեք ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 74․556 (յոթանասունչորս հազար հինգ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար կազմում է 43․857 (քառասուներեք հազար ութ հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ։

2023 թվականի դեկտեմբերի 05-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 18-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել Սուրեն Քոչարյանը,Մարինե Քոչարյանը,Լիանա Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լիլիթ Քոչարյանը և Իրինա Քոչարյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 11․12․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Սուրեն Քոչարյանի,Մարինե Քոչարյանի,Լիանա Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լիլիթ Քոչարյանի և Իրինա Քոչարյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Սուրեն Քոչարյանից,Մարինե Քոչարյանից,Լիանա Քոչարյանից, Ռոբերտ Քոչարյանից, Լիլիթ Քոչարյանից և Իրինա Քոչարյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 222․861 (երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտքի գումար․

178․959 ( հարյուր յոթանասունութ հազար ինը հարյուր հիսունինը ) ՀՀ դրամ՝ որպես 06-074-0054-0018,06-074-0219-0091,06-074-0229-003,06-074-0223-0213 կադասրային ծածկագրերով, 2․09 հա ընդհանուր մակերեսով հողամասերի հողի հարկ, որից 104․403 ( հարյուր չորս հազար չորս հարյուր երեք ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 74․556 (յոթանասունչորս հազար հինգ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

43․857 (քառասուներեք հազար ութ հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ՝ սկսած 05․12․2023 օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: 6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275082031 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002005 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`