Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶԱՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2024 թվականի N 0311-Ա
ՔԱՂԱՔԱՑԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶԱՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների կողմից 2023 թվականի դեկտեմբերի 16-ին կազմված արձանագրության համաձայն, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հովհաննես Ազատի Հակոբյանի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54․2-րդ հոդվածի 1–ին պարբերությամբ նախատեսված՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով, 544–րդ հոդվածի 2–րդ պարբերության՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելու, չպահպանելու, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելու, ապօրինի տեղափոխելու, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված բերրի շերտը ապօրինի վաճառելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով, 58–րդ հոդվածի 1–ին մասի՝ հողօգտագործման սահմանները խախտելու կամ սահմանանիշերը ոչնչացնելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով և 154-րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
2․Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների կողմից 2023 թվականի դեկտեմբերի 16-ին կազմված արձանագրության համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայր թիվ 7 հողամասում, Հովհաննես Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կատարվում էին շինարարական աշխատանքներ։ Ձկնաբուծարանի կառուցման համար կատարվում էր քանդման աշխատանք, որտեղից քանդված հողը դատարկվում էր մոտ 200մ․ հեռավորության վրա գտնվող հողամասում, որը պատկանում է Գասպար Հակոբյանին, նշված աշխատանքները կասեցվել են, քանի որ շինարարական աշխատանքների համար բացակայում էր 5–րդ ձևի տեղեկանքը։ 2024 թվականի հունվարի 03–ին համայնքի ղեկավարի կողմից կայացվել է թիվ 0004-Ա որոշումը՝ Հովհաննես Ազատի Հակոբյանի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին և գործի լսման օր է նշանակվել 2024 թվականի հունվարի 18-ին ժամը 12:00-ին համայնքապետարանի վարչական շենքում, որին մասնակցելու նպատակով պատշաճ կերպով ծանուցվել էր Հովհաննես Ազատի Հակոբյանը/ստացական՝ LO116129829AM/։ «Հայփոստ» ՓԲ ընկերությունից ստացվել է ծանուցումը ստանալու մասին փաստը հավաստող ծանուցագիրը՝ 2024թվականի հունվարի 16–ին Հովհաննես Ազատի Հակոբյանի ստորագրությամբ, սակայն վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսմանը։
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54.2–րդ հոդվածի 1–ին մասը պատասխանատվություն է նախատեսում՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով, 544–րդ հոդվածի 2–րդ պարբերությանը պատասխանատվություն է նախատեսում՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելու, չպահպանելու, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելու, ապօրինի տեղափոխելու, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված բերրի շերտը ապօրինի վաճառելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով, 58–րդ հոդվածի 1–ին մասը պատասխանատվություն է նախատեսում՝ հողօգտագործման սահմանները խախտելու կամ սահմանանիշերը ոչնչացնելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով և նույն օրենսգրքի 154–րդ հոդվածի 2–րդ մասը պատասխանատվություն է նախատեսում՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-60-րդ հոդվածներով և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54․2-րդ հոդվածի 1–ին մասով, 544–րդ հոդվածի 2–րդ պարպերությունով, 58–րդ հոդվածի 1–ին մասով և 154–րդ հոդվածի 2–րդ մասով սահմանված պահանջներով։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Քաղաքացի Հովհաննես Ազատի Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54․2-րդ հոդվածի 1–ին մասով, 544–րդ հոդվածի 2–րդ պարբերությունով, 58–րդ հոդվածի 1–ին մասով և 154–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար և նշանակել տուգանք՝ 210.000 (երկու հարյուր տաս հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
2. Քաղաքացի Հովհաննես Ազատի Հակոբյանին տալ պարտադիր ցուցում՝ օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
4․ Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։
5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեծամոր համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2024 թվականի ՀՈՒՆՎԱՐԻ 25
ք.Մեծամոր

Հասցե` ք. Մեծամոր Վարչական կենտրոն 1

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`