Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԱՆՋԱԶԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՀԱՅԿԱԶ ԶԱՎԵՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.02.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-րդ մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետով, 29․1 հոդվածի 2-րդ մասով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հաշվի առնելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ս․ Հակոբյանի կողմից 14-ը դեկտեմբերի 2023 թվականի N 51/6063 գրությունը և կից փաստաթղթերը՝ հասցեագրված Մարտունի համայնքի ղեկավար Հ․ Հովեյանին, առ այն, որ Դուք 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում, Ձեր կողմից վարած ‹‹VAZ2110›› մակնիշի 37TS816 պետհամարանիշով ավտոմեքենայով՝ առանց համապատասխան թույլտվության, առևտրի համար չսահմանված վայրում զբաղվել եք գյուղմթերքի փողոցային վաճառքով։
Վերը նշվածի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժնի ՀՈԲ-ի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Վ․ Թովմասյանի կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, ինչի հիման վրա ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված դրույթներով, վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը ապահովելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովը լսումների օրը տեղափոխել և նշանակել է 2024 թվականի փետրվարի 8-ին ժամը 1130-ին։ Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ):
Վարչական վարույթին մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով: Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` ( 374) 060733401

Վեբ կայք` www.martuni.am

Էլ. փոստ`