Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑՈՒՄ

06.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 283-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 փետրվարի 2024 թվականի N 0520-Ա
«ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱԳԻԿ ԺՈՐԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակից Տ․Իզրյանի, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակից Վ․Ղազարյանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 06-ին կազմված արձանագրության համաձայն, «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3 պարբերությամբ նախատեսված՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու, որն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, 544–րդ հոդվածի 1–ին պարբերությամբ նախատեսված՝ հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով և 2–րդ պարբերությամբ նախատեսված՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելու, չպահպանելու, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելու, ապօրինի տեղափոխելու, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված բերրի շերտը ապօրինի վաճառելու, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով, համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․
2․Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակից Տ․Իզրյանի, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակից Վ/Ղազարյանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 06-ին կատարված ստուգայցի արդյունքում կազմված արձանագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի վարչական տարածքում կատարված շրջայցի ժամանակ, «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում էր հողամասի ոչ նպատակային օգտագործում, տեղում ականատես են եղել նաև ավազի լվացման աշխատանքներին, որի համար պատասխանատու է ներկայացել Գագիկ Ժորայի Հովհաննիսյանը։ Նշված աշխատանքները համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների պահանջով կասեցվել են։ 2023 թվականի դեկտեմբերի 06–ին համայնքի ղեկավարի կողմից կայացվել է թիվ 3057-Ա որոշումը՝ «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին և գործի լսման օր է նշանակվել 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին համայնքապետարանի վարչական շենքում, որին մասնակցելու նպատակով պատշաճ կերպով ծանուցվել էր «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերությունը /ստացական՝ LO115715095AM/, որի վերաբերյալ «Հայփոստ» ՓԲ ընկերությունից ծանուցումը ստանալու մասին հավաստող ծանուցագիրը չի ստացվել։
Ստուգայցի ընթացքում պարզվել է նաև, որ «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից հողամասի ոչ նպատակային օգտագործումը կատարվել է 04–042–0112–0121 կադաստրային ծածկագրով հողամասի վրա, որը համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30102012-04-0218 վկայականի, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողեր, սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Գագիկ Ժորայի Հովհաննիսյանին, ով, ինչպես վերը նշվեց՝ պատասխանատու է ներկայացել նշված հողամասում արձանագրված աշխատանքների համար։

Փաստորեն թիվ 04–042–0112–0121 կադաստրային ծածկագրով հողամասի վրա հողամասի ոչ նպատակային օգտագործումը կատարվել է նշված հողամասի սեփականատեր՝ Գագիկ Ժորայի Հովհաննիսյանի պատասխանատվության ներքո։
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21–րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի՝ վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)՝ երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, համաձայն նույն հոդվածի 2–րդ մասի՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:
Փաստորեն Գագիկ Ժորայի Հովհաննիսյանի կողմից խախտվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1–ին պարբերությամբ՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ`սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, 2-րդ պարբերությամբ՝ հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, 544–րդ հոդվածի 1–ին պարբերությամբ՝ հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով և 2–րդ պարբերությամբ՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված բերրի շերտը ապօրինի վաճառելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով, սահմանված պահանջները:

2024թ․ հունվարի 16–ին վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողովի նախագահի զեկուցագրի համաձայն՝ Գագիկ ժորայի Հովհաննիսյանը ներգրավվել է սույն վարչական գործին և գործի լսման նոր օր է նշանակվել 2024 թվականի հունվարի 26–ին ժամը 12։00–ին, որի վերաբերյալ վերջինս պատշաճ ծանուցվել է, սակայն վարչական գործի լսմանը չի ներկայացել։ Միաժամանակ 2024 թվականի հունվարի 26–ին նշանակված վարչական գործի լսմանն իր մասնակցությունն ապահովելու նպատակով պատշաճ ծանուցվել է նաև «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերությունը /ստացական՝ LO116306703AM/, սակայն Ընկերության տնօրենը կամ ներկայացուցիչը չեն ներկայացել վարչական վարույթով գործի լսմանը։
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1–ին պարբերությունը պատասխանատվություն է նախատեսում՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ`սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, 2-րդ պարբերությունը պատասխանատվություն է նախատեսում՝ հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3 պարբերությունը պատասխանատվություն է նախատեսված՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 543-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման սահմանված կարգը խախտելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 544–րդ հոդվածի 1–ին պարբերությունը պատասխանատվություն է նախատեսում՝ հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ`հարյուրհիսնապատիկի չափով, 2–րդ պարբերությունը պատասխանատվություն է նախատեսում՝ հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելու, չպահպանելու, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելու, ապօրինի տեղափոխելու, շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված բերրի շերտը ապօրինի վաճառելու համար, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով, սահմանված պահանջները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103–րդ հոդվածի համաձայն՝ եթե վնասը պատճառել են մեկից ավելի պատասխանատվություն կրողներ, ապա վնաս կրած անձի առջև նրանք կրում են համապարտ պատասխանատվություն։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-60-րդ հոդվածներով և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1–ին, 2-րդ, 3–րդ պարբերություններով, 543-րդ հոդվածով և 544–րդ հոդվածի 1–ին, 2–րդ պարբերություններով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103–րդ հոդվածով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերությանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ պարբերությամբ նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, 544–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով նախատեսված արարքներ կատարելու համար և նշանակել տուգանք՝ 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Գագիկ Ժորայի Հովհաննիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերությամբ նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, 543–րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար և նշանակել տուգանք՝ 50․000/հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով և 544–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով նախատեսված արարքներ կատարելու համար և նշանակել տուգանք՝ 130.000 /մեկ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
3․ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103–րդ հոդվածի համաձայն՝ «ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերության և Գագիկ Ժորայի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված տուգանքը ընդհանուր կազմում է՝ 730․000/յոթ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ գումար։
4․ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին` ստացող Մեծամորի համայնքապետարան։
5․«ՎԱԼ ՇԻՆ» ՍՊ ընկերությանը և Գագիկ Ժորայի Հովհաննիսյանին տալ պարտադիր ցուցում՝ օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հետևանքները։
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
7․ Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։
8․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեծամոր համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2024 թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 02
ք.Մեծամոր

Հասցե` ք. Մեծամոր Վարչական կենտրոն 1

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`