Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20–Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.02.2024

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 63 հոդված 1-ին մաս

1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին՝ 2024 թվականի փետրվարի 20–ի նիստի հետևյալ օրակարգը՝
1․1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 99-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
1․2․ Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 19-ի N 70-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին

1․3․ Ջերմուկ քաղաքի Մեծ Հոկտեմբերի 50-ամյակին նվիրված հուշարձանին կից գտնվող քաղաքային այգին անվանակոչելու մասին
1․4․ Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցին կից նորակառույց այգին անվանակոչելու մասին
1․5․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 107-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին․

1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 100-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

1․7․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին
1․8․ Դրամական օգնություն տրամադրելու մասին
1.9.Ջերմուկ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`