Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 02 փետրվարի 2024 թվականի N 96-Ա ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԹԱՄԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.02.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29,1 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 փետրվարի 2024 թվականի N 96-Ա

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԹԱՄԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Անհատ ձեռնարկատեր Թամարա Սահակյանը, հանդիսանալով աղբահանության վճար վճարող սուբյեկտ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել աղբահանության վճար վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` աղբահանության վճարի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 30․11․2023 թվականին տրված աղբահանման վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային քարտի՝ անհատ ձեռնարկատեր Թամարա Սահակյանի կողմից աղբահանության վճարի գծով պարտավորությունը չեն կատարվել և այն կազմում է ընդհանուր 69707 (վաթսունինը հազար յոթ հարյուր յոթ) ՀՀ դրամ:

2023 թվականի դեկտեմբերի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի հունվարի 30-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է անհատ ձեռնարկատեր Թամարա Սահակյանը և չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Անհատ ձեռնարկատեր Թամարա Սահակյանի ծրարը հետ է վերադարձվել «Տեղափոխված է» նշումով, ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 30․01․2024 թվականին տրված աղբահանման վճարների հաշվառման ընթացքի վերաբերյալ էլեկտրոնային քարտի՝ անհատ ձեռնարկատեր Թամարա Սահակյանի կողմից 29․12․2023 թվականին կատարվել են 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, 18.01.2024 թվականին 10000 (տաս հազար) ՀՀ դրամ վճարումներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Թամարա Սահակյանը ամբողջությամբ չի կատարել աղբահանության գծով իր պարտավորությունը, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 21-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Անհատ ձեռնարկատեր Թամարա Սահակյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 44707 (քառասունչորս հազար յոթ հարյուր յոթ) ՀՀ դրամ՝ որպես աղբահանության վճարի գծով պարտավորության գումար։

2․Նշված գումարը ենթակա է վճարման Մեղրիի համայնքապետարանի 900305000938 հաշվեհամարին։

3․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը։

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`