Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՄԱՆ ԳԱԳԻԿԻ ԽԼՂԱԹՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՕՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1 հոդ.

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա կետով, 45-րդ հոդվածի 5-րդ մասով, 29․1 հոդվածի 2-րդ մասով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հաշվի առնելով Արման Գագիկի Խլղաթյանի դիմումը և կից փաստաթղթերը, առ այն, որ Ծովինար բնակավայրի 5 թղմ․, 4-րդ փ., 5 հասցեում սեփականության իրավունքով Ձեզ պատկանող հողամասում կառուցել եք ինքնակամ շինություն, ինչի հիման վրա ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված դրույթներով, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը ապահովելու նպատակով լսումների օրը տեղափոխել և նշանակել է 2024 թվականի փետրվարի 20-ին, ժամը 12։00-ին։
Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ):
Վարչական վարույթին մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով: Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` ( 374) 060733401

Վեբ կայք` www.martuni.am

Էլ. փոստ`