Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ՌԵՎԻՎԱԼ» ՍՊԸ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԶ ԼՎԱՆԱԼՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս

Ղեկավարվելով ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 22.01.2024թ. N432 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին/ վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում/, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /02.02.2024թ. N 61 արձանագրություն/ առաջարկը, «ՌԵՎԻՎԱԼ» ՍՊԸ-ի կողմից, իրեն անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Արարատի մարզ, համայնք Մասիս գ․Սայաթ-Նովա թիվ 3 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում ավազ լվանալու սարքավորում տեղադրելու համար որոշում եմ՝



1.Ավազ լվանալու սարքավորում տեղադրելու համար «ՌԵՎԻՎԱԼ»ՍՊԸ-Ի / գրանցման համար՝ 286.110.1271313 , ՀՎՀՀ՝ 02877115, հասցե՝ ք․Երևան Կենտրոն, Խորենացու փողոց տուն 40 / նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով՝ 800.000 /ութ հարյուր հազար / ՀՀ դրամ:

2․Առաջարկել «ՌԵՎԻՎԱԼ» ՍՊԸ-ին ապամոնտաժել առանց թույլտվության տեղադրված ավազ լվանալու սարքավորումը՝ տարածքը բերելով նախկին տեսքին և դիմել Մասիսի համայնքապետարան, օրինական տեղադրման թույլտվություն ստանալու համար։

3.Տուգանքը վճարել Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

4.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

5.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

6.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

7.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`