Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Անահիտ Օնիկի Հարությունյանը /ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճն համայնք, գ․Նոր գեղի, Ց․Ղազարյանի փող․, 6 նրբ․, 3 տ․/ 18․12.2023թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 13.12.2023թ. N 8619 ծանուցումն ու 24.11.2023թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /13.02.2024թ. արձանագրություն N59/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Անահիտ Հարությունյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի՝ /կադ․ ծածկագիր՝ 03-068-0356-0036/ 2021թ․ համար՝ 1․441 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 1․115 ՀՀ դրամ, տույժը՝ 326 ՀՀդրամ 900435003695 հաշվեհամարին, հողի հարկի 2016-2020թթ․ համար՝ 10․384 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 7․420 ՀՀ դրամ, տույժը՝ 2․964 ՀՀ դրամ 900435120077 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի՝ /կադ․ ծածկագիր՝ 03-068-0356-0010/ 2021թ․ համար՝ 1․026 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 794 ՀՀ դրամ, տույժը՝ 232 ՀՀ դրամ 900435003695 հաշվեհամարին և հողի հարկի 2016-2020թթ․ համար՝ 29․963 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 21․412 ՀՀ դրամ, տույժը՝ 8․551 ՀՀ դրամ 900435120077 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`