Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդված

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սերյոժա Արմենի Ղարիբյանին /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Գեղանիստ, 1 փող․, 55 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 21.12.2023թ. N 8877 ծանուցումն ու 13․12.2023թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «չպահանջված» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /21.02.2024թ. արձանագրություն N77/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Սերյոժա Ղարիբյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ծածկագիր՝ 03-028-0037-0010/ 2021-2023թթ․ համար՝ 31․753 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 27․528 ՀՀ դրամ, տույժը՝ 4․225 ՀՀ դրամ 900435003844 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Kia optima 2.4, պ/հ՝ 37UA231/ 2023թ․ համար՝ 7.884 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 7.669 ՀՀ դրամ, տույժը՝ 215 ՀՀ դրամ 900435108023 հաշվեհամարին և փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Opel Vectra 2.0 I, պ/հ՝ 30US912/ 2021-2023թթ․ համար՝ 71․474 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 61․200 ՀՀ դրամ, տույժը՝ 10․274 ՀՀ դրամ 900435108023 հաշվեհամարին և 2019-2020թթ․ համար՝ 53.728․ ՀՀ դրամ, որից ապառքը՝ 40.800 ՀՀ դրամ, տույժը՝ 12.928 ՀՀ դրամ 900435108023 հաշվեհամարին:

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`