Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱԼՅԱ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ 22 ՇԵՆՔԻ ԹԻՎ 24 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՋԵՐՄԱԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված N 2-ի 24.4 կետի համաձայն՝ պետք է Ստեփանավան քաղաքի Ռումինական փողեցի թիվ 22 շենքի ջերմաարդիականացման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շենքի յուրաքանչյուր բնակիչ ծրագրով սահմանված 115.224.175 ՀՀ դրամի 5%-ի չափով ֆինանսական մասնակցություն ունենա կատարվող աշխատանքների ծախսերում։
Վալյա Թորոսյանին պատկանող Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի 22 շենքի թիվ 24 հասցեում գտնվող 3 սենյականոց բնակարանի համար սուբվենցիոն ծրագրով սահմանված վճարման ենթակա գումարը կազմում է՝ 246000 /երկու հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ, որից վերջինս վճարել է 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ։ Ներկայումս Վալյա Թորոսյանի պարտավորությունը Ստեփանավան համայնքի բյուջեի հանդեպ կազմում է 146000 /մեկ հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ։

Հասցե` ք. Ստեփանավան Ս. Սարգսյան 1

Հեռ..` +374 256 2- 22-33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`