Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԵՍՐՈՊ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Մեսրոպ Կիրակոսյանի անվամբ գրանցված անշարժ գույքի հողի հարկի գումարը կազմում է՝ 788296 /յոթ հարյուր ութսունութ հազար երկու հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, որից հողի հարկի ապառք՝ 543417 /հինգ հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ, հողի հարկի տույժ՝ 244879 /երկու հարյուր քառասունչորս հազար ութ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2008-2022թթ. ընկած ժամանակահատվածում իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ պարբերության «ա» ենթակետով, ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:

Հասցե` ք. Ստեփանավան Ս. Սարգսյան 1

Հեռ..` +374 256 2- 22-33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`