Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԵՂԱՄ ՀՐԱՆՏԻ ՏՈՆՈՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՓԵՏՐՎԱՐԻ 2024թվականի N 487-Ա
ԳԵՂԱՄ ՀՐԱՆՏԻ ՏՈՆՈՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Գեղամ Հրանտի Տոնոյանի (անձնագիր`AR 0643965, ՀԾՀ`2203870761,Գավառ համայնք, ք․Գավառ, Չարենցի փողոց, տուն 57) կողմից չեն կատարվել 14.11.2017թ., /վարելահող/,19.09.2019թ./, վարելահող /25.05.2020թ./Արոտ/, 25.05.2020թ. /խոտհարք/ կնքված 05-001-1168-2221, 05-001-1112-0805,05-001-1120-0475, 05-001- 1120-0725, 05-001- 1120-0471, 05-001-1178-0870,05-001-1178-0833 կադաստրային ծածկագրերով
հողամասերի վարձակալության պայմանագրերով ստանձնած պարտականությունները, ինչի կապակցությամբ 2024 թվականի փետրվարի 05-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողամասերի վարձակալության պայմանագրերով նախատեսված ժամկետներում չվճարված վարձավճարների գումարի գանձման հարցի քննության նպատակով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ
Գեղամ Հրանտի Տոնոյանի կողմից օգտագործվում է հողամասերի վարձակալության պայմանագրերով իրեն տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։ Վարձակալության պայմանագրի համաձայն՝ գույքերի տարեկան վարձավճարների ընդհանուր չափը սահմանվել է 196450 (մեկ հարյուր իննսունվեց հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ ։
Նշված պայմանագրերով որպես վարձակալ հանդես եկող Գեղամ Հրանտի Տոնոյանը, խախտելով պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները, չի վճարել վարձավճարները, ընդամենը 185296 (մեկ հարյուր ութսուն հինգ հազար երկու հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ։
2024 թվականի փետրվարի 05-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի փետրվարի 23-ին հրավիրվել էվարչական վարույթի լսումների, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Գեղամ Հրանտի Տոնոյանը, (հիմք`05.02.2024թ.վարչական վարույթի մասին ծանուցում azdarar.amկայքում,փոստային առաքանի`ԼՏ116628972AM)։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։ Վարչական վարույթի լսումները իրականացվել են պատշաճ ծանուցված Գեղամ Հրանտի Տոնոյանի բացակայությամբ:
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանի Հանրապետության Սահամանդրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարմանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարմանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածը սահմանում է, որ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կնքելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից, իսկ նույն օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք, իսկ 616-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը)։
Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն հանդիսացող գույքը։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ համաձայն՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 219․1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել է վարչական տույժը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ
1.Գեղամ Հրանտի Տոնոյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել 185296 (մեկ հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ՝ որպես հողամասի վարձակալության պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված ամսական վարձավճարների և վարձավճարի չվճարման համար նախատեսված տուգանքի գումար։
2․Նշված գումարը ենթակա է վճարման Գավառի համայնքապետարանի 900175101337 հաշվեհամարին։
3․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Ք,Գավառ Գր․Լուսավորիչ 12

Հեռ..` 264-2-34-23

Էլ. փոստ`