Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թումանյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք

01.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Թումանյանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Թումանյանի համայնքապետարանում 2024 թվականի ապրիլի 2 -ին ժամը 11։00 –ին տեղի կունենա անշարժ գույքերի աճուրդ-վաճառք 2 լոտով:
Լոտ 1. 06-004-0016-0001 կադաստրային ծածկագրի 0,040974 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գին սահմանել 491300 ՀՀ դրամ:
Լոտ 2. 06-035-0135-0083 կադաստրային ծածկագրի 0,36248 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի խոտհարք գործառնական նշանակության հողամաս: Մեկնարկային գին սահմանել 385400 ՀՀ դրամ:
Հողամասերի աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով, մասնակցության վճարը՝ 10000 ՀՀ դրամ, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով: Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Անշարժ գույքերի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկա: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը Հայտերն ընդունվում են Թումանյանի համայնքապետարանում երկուշաբթիից-ուրբաթ, ժամը` 09։00 ից մինչև 18։00-ն: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Թումանյանի համայնքապետարան կամ զանգահարել 098-048-046 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք․ Թումանյան, Կենտրոնական փողոց, շենք 1

Հեռ..` +37498048046

Վեբ կայք` tumanyancity.am

Էլ. փոստ`