ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ 03.04.2024Թ.
01.03.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ
Հայտարարություն
2024 թվականի ապրիլի 03-ին ժամը` 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքապետարանում` ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փող., 1-ին նրբանցք, շենք 2 հասցեում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության մրցույթ` 25 տարի ժամկետով:
Վարձակալությամբ տրամադրվող հող.
Լոտ 1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղում գտնվող 06-009-0024-0003 ծածկագրով, 0.01 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակության հողամաս` կապի աշտարակ տեղադրելու նպատակով, վարձավճարի մեկնարկային գինը` 480.000 ՀՀ դրամ տարեկան:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, ներառյալ սերվիտուտներ չկան: Լոտի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսից ոչ պակաս: Համայնքային բյուջեի նկատմամբ հարկային պարտավորություններ ունեցող անձինք և այդ անձանց ընտանիքի անդամները չեն կարող մասնակցել մրցույթին: Մրցույթում հաղթած անձը պետք է փոխհատուցի տվյալ հողամասի համար համայնքի կողմից կատարված ծախսերը /չափագրում, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական/: Հայտերը ընդունվում են մինչև 2024 թվականի մարտի 28-ը ժամը` 17:00-ն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Լոռի Բերդի համայնքապետարան, ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գյուղ Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փողոց, 1-ին նրբանցք, շենք 2 հասցեով կամ զանգահարել 098-28-92-92, 0256-2-14-75 հեռախոսահամարներով:
Հողամասի գտնվելու վայրը՝ Google քարտեզով https://maps.app.goo.gl/kpbhxTLmKpRLqVvb9
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդի համայնքապետարան, գ. Լոռի Բերդ Աշոտ Երկաթ 1-ին նրբանցք, շենք 2
Հեռ..` 0256-2-14-75, 094-34-70-38
Վեբ կայք` loriberd.am
Էլ. փոստ`