Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արա Ռազմիկիի Մարուքյանին ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Արշալույս 14 փողոց 15 տուն ԾԱՆՈՒՑՈՒՄ N47 ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Արշալույս գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտավորությունները՝ 2008-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինչև 2020 թվականը կազմում են՝ 556071 /հինգ հարյուր հիսունվեց հազար/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 374287/երեք հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր ութանասունյոթ / ՀՀ դրամ, տույժ՝ 181784 / հարյուր ութանասունմեկ հազար յոթ հարյուր ութանասունչորս / ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 177009/ հարյուր յոթանասունյոթ հազար ինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 152781/ հարյուր հիսուներկու հազար յոթ հարյուր ութանասունմեկ/ ՀՀ դրամ, տույժ՝ 24228/ քսանչորս հազար երկու հարյուր քսանութ/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 733080/ յոթ հարյուր երեսուներեք հազար ութանասուն/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`