Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՆԱՐԵԿ ԱՐՄԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 26.02.2024թ. N1625 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին/ վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը 27․02․2024թ-ին տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և ուղարկվել է Հայփոստ ծառայության միջոցով/, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /05.03.2024թ. N156 արձանագրություն/ առաջարկը, Նարեկ Արմենի Դանիելյանի կողմից, իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ, համայնք Մասիս գ․Այնթապում 03-012-0292-0019 կադաստրային ծածկագրով գտնվող գյուղատնտեսական նշանակության /վարելահող/ հողամասում ինքնակամ շինություններ՝ հասարակական շինություններ, զուգարան և ցանկապատ ինքնակամ կառուցելու համար․ որոշում եմ՝



1.Գյուղատնտեսական նշանակության հողամասում հասարակական շինություններ, զուգարան և ցանկապատ կառուցելու համար Նարեկ Արմենի Դանիելյանի / ծնված՝ 10․07․1990թ-ին, անձնագիր՝ AR0490729, տրված 24․10․2017թ-ին 008-ի կողմից, հասցե՝ ք․Երևան Մալաթիա-Սեբաստիա, Դուրյան փողոց տուն 13 / նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 1․000․000 /մեկ միլիոն / ՀՀ դրամ:

2․Պարտավորեցնել՝ Նարեկ Արմենի Դանիելյանին քանդել ինքնակամ կառուցված շինությունները և ցանկապատը՝ տարածքը բերելով նախկին տեսքի։

3.Տուգանքը վճարել Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

4.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

5.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

6.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

7.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`