Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աճուրդ վաճառք

19.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Քաջարանի համայնքապետարան
ՀՀ օրենքը հրապարակային սակարկությունների մասին

Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ ավտոմեքենաների կրկնակի բաց դասական աճուրդ վաճառք:
ա/ ԼՕՏ 1. ԳԱԶ 31029 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 281 LL 70) օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 184000 /մեկ հարյուր ութսունչորս հազար/ դրամ:
բ/ ԼՕՏ 2. ԳԱԶ 3102-121 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 304 LL 11) օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 301787 /երեք հարյուր յոթ հազար յոթ հարյուր ութսունյոթ/ դրամ:
գ/ ԼՕՏ 3. ԿՕ-449-12 /ԶԻԼ 432932/ մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 648 TS 51) օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 1240363 /մեկ միլիոն երկու հարյուր քառասուն հազար երեք հարյուր վաթսուներեք/ դրամ:
դ/ ԼՕՏ 4. ԿՕ-449-12 /ԶԻԼ 432932/ մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 685 TS 51) օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 1790363 /մեկ միլիոն յոթ հարյուր իննսուն հազար երեք հարյուր վաթսուներեք/ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2024թ. Ապրիլի 16-ին ժամը 15:00-ին Քաջարանի համայնքապետարանի շենքում: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/ հայտ, բ/ աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փասթաթղթեր: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ: Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաջարանի համայնքապետարան /հեռ. 0285-3-21-81/
նյութը։

Հասցե` ք․ Քաջարան Լեռնագործների փ․ 4

Հեռ..` +37493195905

Վեբ կայք` www.kajaran.am

Էլ. փոստ`